Ա սերիայի բոլոր ակումբները միաձայն որոշել են մրցաշրջանը շարունակել

Ա սերիայի բոլոր ակումբները միաձայն որոշել են մրցաշրջանը շարունակել

02/05/2020 - 11:31

Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ Ա սերիայի բոլոր 20 ակումբները միաձայն համաձայնության են հասել մրցաշրջանն անկախ ամեն ինչից շարունակելու գաղափարի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը։

Խոսակցություններ կային, թե որոշ ակումբներ կարող են բողոքարկել այդ որոշումը, սակայն երեկք՝ մայիսի 1-ին, Ա սերիան հաստատել է, որ իտալական բարձրագույն առաջնության բոլոր ներկայացուցիչներն ամբողջությամբ առաջնությունն ավարտին հասցնելու ցանկություն են հայտնել։ Այժմ Իտալիայի կառավարությունը պետք է Ա սերիային թույլտվություն տա առաջնության վերսկսման հետ կապված։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023