Արտերկրից Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 📸
Արտերկրից Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 📸
06/03/2026 - 12:04

Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը.

Պաշտպաններ – Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)։

Կիսապաշտպաններ – Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)։

Հարձակվողներ – Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել), Ֆին Գերագուսյան («Սանդեռլենդ Մ21», Անգլիա)։

Առաջին անգամ ազգային թիմից հրավեր է ստացել Հայաստանի Մ21 հավաքականւ հարձակվող Ֆին Գերագուսյանը։

Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Կազանի «Ռուբինի» (Ռուսաստան) կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ու 29-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի` մրցելով համապատասխանաբար Արաբաիան Միացյալ Էմիրությունների ու Բելառուսի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026