Արսեն Վենգեր. Պատկերացնում եմ, որ մի օր Վիեյրան կգլխավորի Արսենալը
«Արսենալի» նախքին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է լոնդոնյան ակումբի նախքին խաղացող Պատրիկ Վիեյրայի հնարավորությունների մասին, ով այս պահին «Նիցայի» մարզիչն է:
«Պատկերացնում եմ, որ նա մի օր կգլխավորի «Արսենալը»: Հիմա մտածում եմ, որ նա դեռ շատ երիտասարդ է, որ միանգամից աշխատի հավաքականներում:
Կարծում եմ, որ նրա կյանքը կապված կլինի ակումբայի ֆուտբոլի հետ: Նա շատ գրագետ և հանգիստ է զարգացնում իր կարիերան: Նա երիտասարդ հասակում գնաց Նյու Յորք, այժմ նա Նիցայում է, նա փորձ է ձեռք բերում և սովորում է մասնագիտությունը:
Նա ունի այն, ինչն աշխատել չի կարելի. իսկական խարիզմա, նա միաժամանակ ունի հեղինակություն և էլեգանտություն: «Նիցայում» նա վերապրեց դժվար պահեր և թուլության ոչ մի նշան ցույց չտվեց: Իսկական մարզիչն երևում է կրիտիկական պահերին:»,- ասել է Վենգերը Canal+- ի եթերում: