Արսեն Զախարյանը մոտ է անգլիական գրանդի շարքերը համալրելուն
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կամզում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» լրջորեն հետաքրքրված են 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Լոնդոյնան ակումբն անցնող ժամերին գործարքի հարցում առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Դինոմային», որի դիմաց պատրաստ է վճարել 15 մլն եվրո։
Ռոմանոն, հղում կատարելով RB Sport-ին, մեջբերում է Զախարյանի գործակալ Պավել Անդրևի խոսքերը. «Այո՛, դա ճիշտ է։ Համաձայնությունը շատ մոտ է»։
Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ գործարքը շատ մոտ է կայանալուն և վերջնական փուլում է։
Դրան զուգահեռ, «Չելսին» Զախարյանի հետ 6 տարվա պայմանագիր է համաձայնեցրել` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան է, որի կազմում անցկացրած 52 խաղում դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո