Արսենալը համաձայնեցրել է Նիկոլա Պեպեի տրանսֆերը
«Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է BBC-ն, ակումբները համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերն իրականացնել 80 մլն եվրոյի դիմաց: «Արսենալն» այդ գումարը կվճարի մի քանի տարում:
Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով: Գործարքն իրականացնելու հաար մնում է 24-ամյա խաղացողի գործակալի համաձայնությունը ստանալ, սակայն սպասվում է, որ տրանսֆերը կկատարվի մոտակա երկու օրերի ընթացքում:
Անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղերում Նիկոլա Պեպեն խփել է 22 գոլ և զբաղեցրել Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Կիլիան Մբապեին: