Արմեն Մելիքբեկյանի հետընտրական ելույթը

Արմեն Մելիքբեկյանի հետընտրական ելույթը

23/12/2019 - 16:59

Ինչպես գիտենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Ընտրությունից հետո Մելիքբեկյանը հանդես է եկել ելույթով․

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին և նրանց, որոնք չեն քվեարկել իմ օգտին: Մեզ համար բավական կարևոր պահ է: Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կայացել են մրցակցյային ընտրություններ: Հետագայում բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու այն իրողություններին, որոնք գրանցվել են այս վերջին մեկ ամսվա ընթացքում:

Հիմա միայն կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ են, հասարակական կազմակերպությունները, բոլոր ֆուտբոլային սուբյեկտները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դուրս գտնվող սուբյեկտները և նրանք, որոնք խաղի մասն են կազմում, գալիք ամիսների ընթացքում հավաստիանալու են, որ ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ, դրանք անցկացվելու են քննարկումների միջոցով և մենք հնարավորիս միասնական ֆուտբոլային ընտանիք ենք ունենալու: Ամեն ինչ անելու եմ դրա համար: Շնորհակալություն բոլոր ներկաներին ու բոլոր նրանց, ովքեր հետևում էին ժողովին: Հավաստիացնում եմ, որ մենք կանենք առավելագույնը, որ արդարացնենք բոլորի սպասելիքները»,-եզրափակել է Մելիքբեկյանը:


# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023