Արմեն Հովհաննիսյանը հերթական գոլն է խփել` Պիետա Հոթսպուրսին օգնելով կարևոր հաղթանակ տոնել🎥
Մալթայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Պիետա Հոթսպուրսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մարշակսլոկի» նկատմամբ։
«Պիետայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 23-ամյա հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով 45+3-րդ րոպեին խփեց իր թիմի պատասխան գոլը։
Նշենք, որ հայազգի հարձակվողը նոր ակումբի կազմում անցկացրած 7 խաղում խփել է արդեն 4 գոլ։
Հավելենք, որ «Պիետա Հոթսպուրսն» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և եզրափակում է Մալթայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Հովհաննիսյան, Մալթայի առաջնություն, Պիետա Հոթսպուրս