Արմեն Հովհաննիսյանը դուբլի հեղինակ է դարձել Պիետա Հոթսպուրսի կազմում🎥
Մալթայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Պիետա Հոթսպուրսը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Գուջային»։
«Պիետա Հոթսպուրսի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև 23-ամյա հարձակվող Արմեն Հովհաննիսյանը` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ հայազգի հարձակվողը «Պիետա Հոթսպուրսի» կազմում հանդես է գալիս վարձավճարով. նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունական «Եպիսկոպիին», որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում։
Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել «Պիետային», որի կազմում անցկացրած 6 խաղում խփել է 3 գոլ։
Ավելացնենք, որ «Պիետա Հոթսպուրսն» այս հաղթանակից հետո վաստակեց 8 միավոր և զբաղեցնում է վերջին` 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Հովհաննիսյան, Եպիսկոպի, Մալթայի առաջնություն, Պիետա Հոթսպուրս