Արմեն Հովհաննիսյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն
Interfootball.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի և Սլովակիան ներկայացնող «Զեմպլին Միխալովցեի» հարձակվող Արմեն Հովհաննիսյանը մոտ է Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ տեղափոխվելուն։
Հիշեցնենք, որ տաղանդավոր հարձակվողը` «Զեմպլին Միխալովցեի» համակարգում անցկացրել է 16 հանդիպում ու դարձել 3 գոլերի հեղինակ։
20-ամյա Արմեն Հովհաննիսյանը համարվում է հայկական ֆուտբոի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ հանդես գալով կենտրոնական հարձակվողի դիրքում։ Արմենը «Փյունիկի» մարզադպրոցի սան է, սակայն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է «Արարատ-Արմենիայի» կազմում։ 2017/18 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձել էր 15 գոլի հեղինակ, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ից ներկայացնում է «Զեմպլինը»։ Արմեն Հովհաննիսյանը Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 6 հանդիպման։
# Արմեն Հովհաննիսյան, Զեմպլին Միխալովցե, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Նիտրա