Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել «Շերիֆի» կազմում 🎥
Մոլդովայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի երրորդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է գրանցել գործող չեմպիոն «Պետրոկուբի» դեմ խաղում. գրանցվել է 1:1 հաշիվը։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 76-րդ րոպեին բացել է հաշիվն ու «Շերիֆ» տեղափոխվելուց հետո խփել առաջին գոլը։
Միսլավ Կարոգլանի գլխավորած թիմը 5 միավորով երկրորդ տեղում է, «Պետրոկուբն» ունի 4 միավոր և երրորդ է։ Առաջատարը «Միսլամին» վաստակել է 9 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից