Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի արտերկրում
«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի արտերկրում, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի` 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է Տիրասպոլի «Շերիֆ»։ Մոլդովայի բազմակի չեմպիոնը տրանսֆերի գնման իրավունքով մեկ տարով վարձակալելու է աջ վինգերին։
Հիշեցնենք, որ Սերոբյանն արդեն հանդես եկել է արտասահմանյան ակումբում և 2023 թ. սեպտեմբերից 2024 թ. հունվար ներկայացրել է պորտուգալական «Կասա Պիան», 4 խաղում խփել 1 գոլ։
Երիտասարդ ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայի» սան է, որի հիմնական թիմում 74 խաղում դարձել է 18 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Շերիֆը» Մոլդովայի ընթացիկ առաջնությունում 14 խաղից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ակումբն այժմ մարզում է բոսնիացի 42-ամյա մասնագետ Միսլավ Կարոգլանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Հայաստանի-հավաքական, Միսլավ Կարոգլան, Մոլդովայի առաջնություն, Շերիֆ, տրանսֆերներ