Արթուր Միրանյանը գոլ խփեց և խաղավերջում հաղթանակ պարգևեց Ունիվերսիտատիա Կլուժին 🎥
Ռումինական Սուպերլիգայի 14-րդ տուրում «Ունիվերսիտատիա Կլուժը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բոտոշանիի» նկատմամբ։
Հյուրերի կազմից 86-րդ րոպեին փոխարինման դուրս մտավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը և արդեն 88-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։
28-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում երկրորդ գոլն է խփել «Ունիվերսիտատիա Կլուժում»։
Իոան Սաբաուի գլխավորած թիմն այդ հաղթանակից հետո 29 միավորով շարունակում է գլխավորել Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Միրանյան, Բոտոշանի, Հայաստանի-հավաքական, Ունիվերսիտատիա Կլուժ, Ռումինական Սուպերլիգա