Տոկիո-2020. Արթուր Դավթյանը հիանալի մրցելույթով նվաճեց եզրափակչի ուղեգիր🎥
Տոկիո-2020-ը քիչ-քիչ թափ է հավաքում։ Հուլիսի 24-ին պայքարի մեջ է մտել առաջին հայ մարզիկը։
28-ամյա մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել հենացատկի որակավորման փուլում և երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր։
Դավթյանը երկու ցատկ է կատարել` ստանալով ընդհանուր 14.886 միավոր։ Առաջին ցատկի դիմաց մեր մարմնամարզիկը ստացել է 14.773, իսկ երկրորդի` 15.000 միավոր։
Նշենք, որ այս վարժության առաջատար, հարավկորեացի Շին Ջեհուանը նույնպես վաստակել է 14.886 միավոր։
Դավթյանը մասնակցել է նաև նժույգաթափերի որակավորմանը և, ստացած 14.566 միավորով, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, սակայն, ցավոք, չի նվաճել այս վարժության եզրափակիչի ուղեգիչ, քանի որ որակավորման փուլը հաղթահարում են միայն 1-8-րդ հորիզոնականները զբազեցրած մարզիկները։
Հատկանշական է, որ նժույգաթափերում Արթուրն իր կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել։ Մինչ այս պահը նրա լավագույն արդյունքը գրանցվել էր սույն թվականի ապրիլին Բազելում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որի շրջանակում նա վաստակած 14.226 միավորով դարձել էր չեմպիոն։
Հավելենք, որ հենացատկի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 2-ին` Երևանի ժամանակով 13:50-ի սահմաններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Մարմնամարզություն, Տոկիո-2020