Արթուր Դանիելյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Ուկրաինայում
Interfootball.am-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի եզրային պաշտպան Արթուր Դանիելյանը խզել է պայմանագիրը երևանյան ակումբի հետ և շուտով նոր ակումբ կունենա։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ 22-ամյա պաշտպանը վերջերս է վերադարձել Ուկրաինայից և սպասվում է, որ նրա հաջորդ ակումբը լինելու է հենց ուկրաինական, չնայած, խոսակցություններ կան նաև, որ Դանիելյանի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք հայկական ակումբներ։
Հավելենք, որ Արթուր Դանիելյանը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2018 թվականի հուլիսից, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Դանիելյանը նաև 6 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Արարատ-Արմենիա, Արթուր Դանիելյան, Հայաստանի-Մ-21-հավաքական