Բաբայան․ «Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն»
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Բաբայանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ այդ մասին հայտնելով իր Facebook-ի էջի միջոցով․
«Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն: Շնորհակալություն եմ հայտնում ակադեմիայի ողջ անձնակազմին արդյունավետ աշխատանքի համար, մաղթում եմ հարազատ դարձած թիմիս հաջողություններ ու հաղթանակներ»,- գրել է Բաբայանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Բաբայան, ՀՖՖ