Արթուր Ավագիմյանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥
Ուկրաինական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չեռնոմորեցը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Պոլեսյեին»։
Հանդիպման հերոս դարձավ հյուրերի հայ վինգեր Արթուր Ավագիմյանը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։
Հատկապես տպավորիչ ստացվեց 27-ամյա ֆուտբոլիստի երրորդ գոլը, երբ Ավագիմյանը 64-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։
Ավագիմյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։
«Չեռնոմորեցը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Պոլեսյեն», 26 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ավագիմյան, Ուկրաինայի առաջնություն, ՈՒՊԼ, Չերնոմորեց, Պոլեսյե