Արթուրը մեկնել է Թուրին?
Երեկ իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն այդ խաղից հետո իր իրապավաբանների, գործակալի և հոր հետ մեկնել է Թուրին՝ ավարտին հասնցելու «Յուվենտուս» տեղափոխությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արթուրն այսօր՝ հունիսի 28-ին, արդեն բուժզննում է անցել թուրինյան ակումբի համար։ Նշվում է, որ Արթուրն արդեն համաձայնեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի բոլոր կետերը և նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Մնում է միայն հասկանալ՝ Արթուրը մրցաշրջանն ավրատելու է «Բարսելոնայի» կազմում, թե միանգամից համալրելու է «ծեր սենյորայի» շարքերը։
Հիշեցնենք, որ հակառակ ուղղությամբ է ուղևորվելու «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, իսկ թուրինյան ակումբն այդ փոխանակման համար կատալոնական ակումբին վճարելու է 10 մլն եվրո։ Նշվում է, որ Պյանիչը նույնպես այսօր պետք է բուժզննում անցնի, սակայն արդեն «Բարսելոնայի» համար։
# Արթուր, Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ