Արթուրը կհեռանա Լիվերպուլից
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից և կվերադառնա «բյանկոներիների» շարքերը։
Այդ տեղեկությունը հաստատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Ես ցանկանում եմ ամենայն բարիք մաղթել Արթուրին, քանի որ նրա վարձակալության ժամկետն ավարտվում է։ Արթուրի պրոֆեսիոնալիզմն ու ունակություններն ակնհայտ էին բոլորի համար, ովքեր աշխատել են նրա հետ»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանից առաջ է վարձավճարով համալրել «Լիվերպուլի» շարքերը, սակայն 26-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում միայն 1 պաշտոնական հանդիպման է մասնակցել` դաշտում անցկացնելով ընդամենը 13 րոպե։
Ավելացնենք, որ, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Յուվենտուսը» նույնպես պատրաստվում է բաժանվել Արթուրից և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել նրան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր, Լիվերպուլ, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո