Արդա Գյուլերը կրկին վնասվածք է ստացել
Ինչպես հայտնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Արդա Գյուլերը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Ըստ լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկությունների` թուրք ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել նվազագույնը 1 ամսով։
Հաղորդվում է, որ Գյուլերն այդ վնասվածքն ստացել է «սերուցքայինների» հերթական մարզումներից մեկի ժամանակ
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը սույն թվականի հուլիսին է 20 մլն եվրոյի դիմաց «Ֆեներբախչեից» տեղափոխվել «Ռեալ», սակայն ակումբի կազմում դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել։
Գյուլերը դեռևս օգոստոսին մենիսկի վնասվածք էր ստացել` ենթարկվելով վիրահատության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆեներբախչե