Արգենտին շանս չի տվել Զամբիային` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Զամբիայի թիմին։
«Ալբիսելեստեից» մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Լիոնել Մեսին, Նիկոլաս Օտամենդին, Վալենտին Բարկոն, իսկ մրցակցի պաշտպան Դոմինիկ Չանդան գրավել է սեփական դարպասը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան աշխարհի առաջնության մեկնարկը դեռ նոր ընկերական խաղեր նախատեսած չունի։
Աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալ-2026-ում պայքարը կսկսի հունիսի 17-ին` J խմբի առաջին տուրում մրցելով Ալժիրի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml