Արգենտինայում ոստիկանները սպանել են 17-ամյա ֆուտբոլիստի
Արգենտինայում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է ողջ ֆուտբոլային հանրությանը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ոստիկանությունը սպանել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնը` Պրեմիերա Նասիոնալը ներկայացնող «Բարակաս Սենթրալի» 17-ամյա հարձակվող Լուկաս Գոնսալեսին։
Աղբյուրի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Բունեոս Այրեսի հարավ-արևելքում գտնվող Բարակաս թաղամասում։
Հաղորդվում է, որ Լուկաս Գոնսալեսն ընկերների հետ ընթանալիս է եղել մեքենայով, մինչդեռ ոստիկանները կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պաշտոնական հաշվետվության մեջ նշել են, որ երիտասարդները բախվել և վնասել են ոստիկանական մեքենեն, երբ ոստիկանները փորձել են խաչմերուկներից մեկում կանգնեցնել նրանց։
Դրան զուգահեռ, «Բարակաս Սենթրալի» ղեկավարությունը չի ընդունում այդ հիմնավորումը և կատարվածի շուրջ պահանջում է արդար հետաքննություն։
Նշենք, որ առաջիկա մի քանի օրերին «Բարակաս Սենթրալում» սուգ է հայտարարված և հետաձգվել են ինչպես մարզումներն, այնպես էլ ակումբի մասնակցությամբ խաղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարակաս Սենթրալ, Լուկաս Գոնսալես, Պրեմիերա Նասիոնալ