Արգենտինացի ֆուտբոլիստի անհավանական գոլը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթում 🎥
ՄԼՍ-ը ներկայացնող «Սիեթլ Սաունդերսը» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում 7:0 հաշվով ջախջախել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։
Ամերկյան թիմից 73-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Պեդրո դե լա Վեգան։ 90+1-րդ րոպեին արգենտինացի վինգերը մեկ հպումով կատարած պտտեցրած հարվածով անհավանական գոլ է խփել` եզրափակելով Ալեքսանդր Ռոլդանի ոչ պակաս գեղեցիկ փոխանցումը։
24-ամյա Դե լա Վեգան այդ խաղում դուբլ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
OMG PEDRO DE LA VEGA #LeaguesCup2025 pic.twitter.com/T3iow4fAu7
— Major League Soccer (@MLS) August 1, 2025