Արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստը խոսել է Մխիթարյանի մասին
Արգենտինացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Խուան Սեբաստիան Վերոնը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ գնահատելով հայազգի ֆուտբոլիստի խաղը միլանյան դերբիում, որի շրջանակում «Ինտերն» Ա սերիայի 21-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեց «Միլանին»:
«Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ով իր ստեղծագործ աշխատանքով կարող է փոխել խաղի ընթացքը: Նա լավ հարված ունի, սակայն, չգիտես ինչու, դա նրան չի ստիպում ավելի շատ հեռահար հարվածներ կատարել:
Բացի դրանից, ես Մխիթարյանին խնդրում եմ ավելի շատ անհատականություն դրսևորել խաղում: Երբեմն նրա շատ կարգապահ է, սակայն ոչ այնքան սուր, որքան պետք է»,- Վերոնի խոսքերը մեջբերում է La Gazzetta Dello Sport-ը:
Նշենք, որ Վերոնն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2004-06 թթ.՝ անցկացրած 74 խաղում դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջում ավելացնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Խուան Սեբաստիան Վերոն, Հենրիխ-Մխիթարյան, Միլան