Արգենտինան ու Իսպանիան պայմանավորվել են Ֆինալիսիմայի ժամանակացույցի հարցում
Ֆինալիսիման կկայանա 2026 թ. մարտին, հայտնում է As-ը։
Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան պայմանավորվել են, որ կհանդիպեն մարտի 26-31-ն ընկած ժամանակահատվածում։ Հանդիպման ավելի հստակ ժամանակացույցը կողմերը կհստակեցվեն ավելի ուշ։
Հանդիպումը կարող է կրկին ընդունել Լոնդոնը։ Ֆինալիսիման ընդունելու հայտ են ներկայացրել նաև Կատարն ու Սաուդյան Արաբիան։
Ֆինալիսիմայի տիտոսը վիճարկվում է 2022 թվականից։ Տիտղոսի առաջին ու դեռ վերջին դափնեկիրը հենց Արգենտինայի հաբաքականն է, որը 2022 թ. հունիսին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում 3:0 հաշվով հաղթել է այդ ժամանակվա Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Ֆինալիսիմա