Արգենտինան հաղթեց Կոլումբիային` 16-րդ անգամ դառնալով Կոպա Ամերիկայի չեմպիոն 🎥

Արգենտինան հաղթեց Կոլումբիային` 16-րդ անգամ դառնալով Կոպա Ամերիկայի չեմպիոն 🎥

15/07/2024 - 08:05

Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում մրցեց Կոլումբիայի թիմի դեմ։

Համառ ու լարված պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Այն շարունալվեց լրացուցիչ ժամանակում։

112-րդ րոպեին «ալբիսելեստեին» հաջողվեց խփել հաղթական գոլը. այն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

26-ամյա հարձակվողը մրցաշարում խփեց 5 գոլ ու դարձավ լավագույն ռմբարկու։

Այսպիսով, Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով ու 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023