Արգենտինան հաղթել է Չիլիին, Ուրուգավայը պարտվել Պարագվային 🎥

Արգենտինան հաղթել է Չիլիին, Ուրուգավայը պարտվել Պարագվային 🎥

06/06/2025 - 12:06

Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 15-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Սանտիագոյի «Խուլիո Մարտինես Պրադանոս» ստադիոնում հյուրընկալվելիս մրցել է Չիլիի թիմի դեմ։

Խաղում վճռորոշ է եղել Մադրիդի «Ատելետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի` 16-րդ րոպեին խփած գոլը. «ալբիսելեստեն» հաղթել է 1:0 հաշվով։

Պարագվայի հավաքականն էլ Մատիաս Գալարսայի ու Խուլիո Էնսիսոյի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության է հասել Ուրուգվայի դեմ տնային խաղում։

Այս ընտրական գոտում ևս մեկ հանդիպում է կայացել.

Էկվադոր 0:0 Բրազիլիա

Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 34 միավոր
  2. Էկվադոր – 24
  3. Պարագվայ – 24
  4. Բրազիլիա – 22
  5. Ուրուգվայ – 21
  6. Կոլումբիա (14 խաղ) – 20
  7. Վենեսուելա (14 խաղ) – 15
  8. Բոլիվիա (14 խաղ) – 14
  9. Պերու (14 խաղ) – 10
  10. Չիլի – 10

15-րդ տուրում ևս երկու հանդիպում կկայանա հունիսի 7-ին.

Կոլումբիա – Պերու

Վենեսուելա – Բոլիվիա

Այս ընտրական գոտուց աշխարհի առաջյության ուղեգիր դեռ միայն նվաճել է գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որը Չիլիին հաղթելու շնորհիվ նաև ապահովել է առաջին տեղը։ Ուղեգիր կնվաճեն նաև 2-6-րդ տեղերը գրաված թիմերը։

7-րդ տեղի հավաքականն էլ կմասնակցի միջամայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Չիլի 0:1 Արգենտինա`

Պարատվայ 2:0 Ուրուգվայ`

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023