Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ը 📸
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ը 📸
28/03/2026 - 12:56

«Ստրասբուրգի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Խոակին Պանիչելին բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ 23-ամյա ֆուտբոլիստը հավաքականի ճամբարում մարզումներից մեկի ժամանակ աջ ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել։

Ֆուտբոլիստն իսպանական «Ալավեսում» հանդես գալու ժամանակ 2023/24 մրցաշրջանում նույն վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել 185 օր։

Transfermarkt-ի տվյալներով` արգենտինացի հարձակվողն այժմ կբացակայի 280 օր։

Պանիչելին «Ստրասբուրգում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից։ Նա 16 գոլով Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։

Պանիչելին 2025թ. նոյեմբերին է նորամուտը նշել Արգենտինայի հավաքականում` մասնակցելով 1 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026