Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸

Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸

16/05/2025 - 13:44

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդերլանդներ)։

Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Ֆակունդո Մեդինա («Լանս», Ֆրանսիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ – Վալենտին Բարկո («Ստրասբուրգ», Ֆրանսիա), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Նիկոլաս Դոմինգես («Նոթինգեմ Ֆորեսթ», Անգլիա), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Ռոդրիգո Դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Տիագո Ալմադա («Լիոն»), Ջովանի Լո Չելսո («Բետիս», Իսպանիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Նիկո Պաս («Կոմո», Իտալիա)։

Հարձակվողներ – Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Խուլիան Ալվարես, Ջուլիանո Սիմեոնե, Անխել Կոռեա (բոլորն` «Ատլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Վալենտին Կաստելյանոս («Լացիո», Իտալիա), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նիկոլաս Գոնսալես («Յուվենտուս», Իտալիա)։

Արգենտինայի գավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորկան փուլում հունիսի 6-ին կմրցի Չիլիի, իսկ հունիսի 11-ին` Կոլումբիայի դեմ։

«Ալբիսելեստեն» արդեն նվաճել է ԱԱ-2026-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023