Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը հեծանիվ վարելիս ավտովթարի է ենթարկվել ?
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ավտովթարի է ենթարկվել:
Արգենտինայի ազգային ընտրանու Twitter-ի էջը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարզիչը հեծանիվ է վարել:
Ավտոմեքենայի հարվածից հետո Սկալոնիին հիվանդանոց է տեղափոխվել: Նշվում է, որ 40-ամյա մասնագետը հիվանդանոցում երկար ժամանակ չի անցկացրել և բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել: