Արգենտինայի հավաքականը նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր 📸
Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։
«Ալբիսելեստեի» ուղեգիրն ամրագրվեց Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի Բոլիվիա – Ուրուգվայի գոլազուրկ հանդիպման շնորհիվ։
Արգենտինացիները ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու ընտրական մրցաշարում 13 խաղից հետո 28 միավոր ունեն և այլևս չեն կարող զբաղեցնել 6-րդ տեղից ցածր դիրք։ 7-րդ տեղը զբաղեցնող Բոլիվիան 14 միավոր ունի 28 խաղից հետո։
Այսպիսով, Արգենտինայի ազգային հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ որակավորվեց աշխարհի առաջնությանը։ «Ալբիսելեստեն» 1974 թվականից ի վեր բաց չի թողնու մրցաշարը և գործող չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի