Արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը տեղափոխվում է Բրայթոն
«Բոկա Խունիորսի» ձախ վինգեր Վալենտին Բարկոն կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» վճարելու են 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը 10 մլն ԱՄՆ դոլար է։
Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը բուժզննման մի մասը կանցնի Արգենտինայում, իսկ արդեն այսօր` հունվարի 10-ի երեկոյան, վերջինս պայմանագիր կկնքի «Բրայթոնի» հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Բարկոն «ճայերի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Վալենտին Բարկոն համարվում է արգենտինական ֆուտբոլի տաղանդներից մեկը, ով հանդես է գալիս ինչպես ձախ վինգերի, այնպես էլ կիսապաշտպանի ու պաշտպանի դիրքերում։
Հավելենք, որ Վալենտին Բարկոն «Բոկա Խունիորսի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Բրայթոն, Նիկոլո Սկիրա, Վալենտին Բարկո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո