Արգենտինական տանգո Լուսայիլում. Մեսսին և ընկերները ջախջախեցին Խորվաթիային` դուրս գալով ԱԱ-2022-ի եզրափակիչ 🎥
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Լուսայիլում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։
Առաջ ընկնելով` նշենք, որ «ալբիսելեստեն» փայլուն հանդիպում անցկացրեց և 3:0 հաշվով ջախջախեց մրցակցին։
Լիոնել Սկալոնիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Մեսսին։
Նշենք, որ Մեսսին ընթացիկ մունդիալի շրջանակում խփեց իր 5-րդ գոլը և Կիլիան Մբապեի (Ֆրանսիա) հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Ֆրանսիա – Մարոկկո դիմակայության հաղթողի դեմ։
Վերոնշյալ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Զլատկո Դալիչ, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Խորվաթիայի հավաքական, Խուլիան Ալվարես, Մունդիալ-2022, Քաթար-2022