Արարատ-Արմենիա Ցրվենա Զվեզդա․ հաստատվել է խաղի ժամանակացույցը
Սեպտեմբերի 24-ին «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի շրջանակում լրացուցիչ ժանանակում 1։0 հաշվով հաղթեց Սլովենիան ներկայցնող «Ցելեին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Այդ փուլում մեր թիմի մրցակիցը կլինի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։
Ինչպես տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, «Արարատ-Արեմնիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Երևանում սույն թվականի հոկտեմբերի 1-ին։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանկով 18։00-ին, իսկ այն կկայանա ՀՖՖ «Ակադեմիա» մարզադաշտում։ Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների, իսկ դիմակայությունը կրկին բաղկացած է լինելու մեկ խաղից։
Մեր թիմը եվրագավաթային պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որի շրջանակում լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով պարտվեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային», իսկ երկրորդ փուլում գերկամային՝ 4։3 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» նկատմամբ, դե իսկ երրորդ փուկում էլ արդեն նշեցինք, որ 1։0 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ցելեի» նկատմամբ։
Սերբական ակումբն իր հերթին պայքարը սկսեց ՉԼ որակավորման առաջին փուլից, որի շրջանակում 5։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոն «Եվրոպային»։ Հաջորդ տուրում Դեյան Ստանկովիչի սաները հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեցին ալբանական «Տիրանային», իսկ որակավորման երրորդ փուլում բախվեցին «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Օմոնիային»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպում գտնվեցին «Օմոնիայի» ֆուտբոլիստները։
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Ցրվենա Զվեզդա