Արարատ-Արմենիան մոտ է լուրջ տրանսֆեր իրականացնելուն
Ինչպես տեղեկացնում է VNews.am-ը, «Արարատ-Արմենիան», ամենայն հավանականությամբ, լուրջ տրանսֆեր կիրականացնի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական ակումբը բանակցություններ է վարում շվեդական ԱԻԿ-ի արդեն նախկին եզրային կիսապաշտպան Հերադի Ռաշիդիի հետ, և կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։
26-ամյա շվեդ ֆուտբոլիստը 2021 թվականի հունվարի 1-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Նշվում է, որ նա ԱԻԿ-ից հեռացել է ոչ բավարար խաղային պրակտիկա ունենալու պատճառով։ Ռաշիդին ԱԻԿ-ի կազմում հանդես էր գալիս 2018 թվականից և ակումբի կազմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջում հավելենք, որ Հերադի Ռաշիդին Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում ԱԻԿ-ի կազմում մասնակցել է «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպմանը։ Այդ խաղում շվեդական ակումբը հաղթեց 3։1 հաշվով, իսկ Ռաշիդին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հաղորդվում է, որ այդ խաղից հետո երևանյան ակումբը սկսել է հետևել տեղանդավոր ֆուտբոլիստի խաղին։
# ԱԻԿ, Արարատ-Արմենիա, Հերադի Ռաշիդի, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ