«Արարատ-Արմենիան» տպավորիչ խաղով հաղթեց «Նոային»` բարձրանալով առաջին տեղ 🎥
Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Նոային»։
Համառ պայքարում անցած խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Արմեն Համբարձումյանը։ Վերջինն «Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին։
«Նոային կազմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Հելդեր Ֆերեյրան։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 27 միավոր` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երևանյան ակումբն առաջնության միակ թիմն է, որը դեռ պարտություն չի կրել։ «Նոան» 21 միավորով միայն չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am