Արարատ-Արմենիան շանս չտվեց Զիմբրուին` հաղթելով խոշոր  հաշվով 🎥

Արարատ-Արմենիան շանս չտվեց Զիմբրուին` հաղթելով խոշոր հաշվով 🎥

25/07/2024 - 22:39

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Զիմբրուի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ուներ խաղային շոշափելի առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

«Արարատ-Արմենիայց» դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Էրիկ Օկանսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Արթուր Սերոբյանը` դիպում իրացնելով 11-մետրանոցը։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023