Արարատ-Արմենիան գեղեցիկ comeback-ով դուրս եկավ հաջորդ փուլ🎥

Արարատ-Արմենիան գեղեցիկ comeback-ով դուրս եկավ հաջորդ փուլ🎥

17/09/2020 - 20:31

Սեպտեմբերի 17-ին Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Փոլա Էշ» հանդիպումը։

Առաջ անցնելով՝ նշենք, որ մեր թիմը անչափ գեղեցիկ comeback իրականացրեց և լրացուցիչ ժամանակում հաղթեց 4։3 հաշվով։

Հանդիպումը շատ լավ էր սկսվել մեր թիմի համար։ Դավիդ Կապմանիայի սաներն ունեին առավելություն հենց խաղի մեկնարկից և 17-րդ րոպեին Ջեյսոն Մարտինեսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդամենը 2 րոպե անց հյուրերը Դիեգո Պեմենտելի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Բաց թողած գոլից հետո էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ունեին շատ լուրջ առավելություն, սակայն Յուսուֆ Օդուբանջոն այսօր որոշել էր վատնել իր բոլոր հնարավորությունները։ Նիգերիացի հարձակվողը վրիպում էր հնարավոր և անհնար բոլոր դրիրքերից, ինչի պատճառով էլ պատժվեցինք․ 43-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպան Ալեքս Ջունիորը երկրորդ անգամ պատժվեց դեղին քարտով և մեր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով։

«Ֆոլայի» հաջողությունները շարունակվեցին 56-րդ րոպեին։ 11 մետրանոցից աչքի ընկավ Սթեֆանո Բենսին։ 81-րդ րոպեին մեր թիմն արդեն պարտվում էր 1։3 հաշվով։ Լյուքսեմբուրգը ներկայացող ակումբի կազմից գոլի հեղինակ դարձավ Զաքարիա Հաջիան։

Երբ թվում էր՝ մերոնք չեն կարող փրկել հանդիպումը, տեղի ունեցավ անհնարինը։ 90+1-րդ և 90+4-րդ րոպեներին փոխարինման դուրս եկած Մայիլսոն Լիման երկու անգամ հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հաշիվը դարձավ 3։3, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Թիմերի կազմերն էլ հավասարվեցին, քանի որ մրցակցի կազմում կարմիր քարտով պաժտվեց Պեմենտելը։

Լրացուցիչ ժամանակը հիմնականում անցավ հավասար պայքարում․ թիմերը գրեթե պահեր չունեին, սակայն 113-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները գեղեցիկ հաղթանակ կորզեցին։ Փոխարինման դուրս եկած Սարգիս Շահինյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո կենտրոնական հարձակվողի դիրքում էր հայտնվել Սերգեյ Վակուլենկոն, ով էլ գլխի դիպուկ հարվածով մեր թիմին դուրս բերեց ԵԼ որակավորման երրորդ փուլ։

Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի շրջանակում մեր թիմը կմրցի Սլովենիան ներկայացնող «Ցելեի» դեմ։

«Արարատ-Արմենիա» – «Ցելե» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 24-ին Երևանում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023