«Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն հեռացավ ակումբից ու տեղափոխվեց Ռուսաստան

«Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն հեռացավ ակումբից ու տեղափոխվեց Ռուսաստան

01/06/2025 - 21:42

«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել. այն ուժի մեջ կլինի 2028 թ. հունիսի 5-ը ներառյալ։

Նիգերիացի եզրային հարձակվողը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 113 խաղում խփել է 46 գոլ, կատարել 24 ասիստ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

«Բալթիկան» ավարտված մրցաշրջանում հաղթել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ն ու հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023