Արարատ-Արմենիային, ցավոք, կրկին չհաջողվեց նվաճել ԵԼ  խմբային փուլի ուղեգիր🎥

Արարատ-Արմենիային, ցավոք, կրկին չհաջողվեց նվաճել ԵԼ խմբային փուլի ուղեգիր🎥

01/10/2020 - 22:52

Հոկտեմբերի 1-ին Նիկոսիայի ԳՍՊ մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը։

Ըստ վիճակահանության՝ հանդիպումը պետք է կայանար Երևանում՝ Ավան ակադեմիա մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշեց տեղափոխել հանդիպման անցկացման վայրը։

Առաջ ընկնելով՝ նշենք, որ երևանյան ակումբին երկրորդ տարին անընդմեջ չհաջողվեց նվաճել մրցաշարի խմբային փուլի ուղեգիր․ Դավիդ Կամպանիայի սաները պարտվեցին 1։2 հաշվով։

Սերբական ակումբը բավականին ակտիվ անցկացրեց առաջին խաղակեսը, սակայն միայն 45-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսադր Կատայը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Դեյան Ստանկովիչի սաներն ունեին առավելություն և 60-րդ րոպեին Դիեգո Ֆալսինելիի գլխով գոլի շնորհիվ կրկնապատկեցին առավելությունը։

Բաց թողած գոլից հետո մեր թիմը մի փոքր ակտիվացավ և 72-րդ րոպեին Մայիլսոն Լիմայի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը։ Այդ գոլից հետո էլ մեր թիմն ուներ աչքի ընկնելու պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություն այդպես էլ չեղավ։

Ցավոք, մեր թիմը զիջեց ավելի զորեղ մրցակցին և կրկին մնաց առանց Եվրոպա լիգայի խմբային փուլի։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023