«Արարատի» ֆուտբոլիստը տեղոխվել է բելգիական անվանի ակումբ 🎥

«Արարատի» ֆուտբոլիստը տեղոխվել է բելգիական անվանի ակումբ 🎥

30/01/2025 - 11:52

Երևանի «Արարատի» հարձակվող Հիլարիոն Գուռը կարիերան կշարունակի բելգիական անվանի ակումբներից «Գենտի» կազմում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

«Գենտի» պաշտոնական կայքը գրում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։

19-ամյա կոտդիվուարցի հարձակվողն «Արարատ» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 ասիստ։

Նշենք, որ «Գենտը» 2014/15 մրցաշրջանում դարձել է Բելգիայի չեմպիոն, ակումբը նաև երկրի քառակի գավաթակիր է։

«Գենտը» Բելիգայի ընթացիկ առաջնության 23 խաղում 33 միավոր է վաստակել և 7-րդ տեղում է։ Բոսնիացի 39-ամյա մասնագետ Դանիել Միլիչևիչի գլխավորած թիմը մասնակցում է նաև Կոնֆերենցիաների լիգայի և նվաճել է 1/16 եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցելու է իսպանական «Բետիսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023