Արարատի շարքերը շուտով կհամալրի Fastex ՀՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվել է պարզել, որ «Արարատը» շուտով վարձակալելու է բոլիվիացի 20-ամյա պաշտպան Դանիել Մեդինային։
Մեդինան հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում է Բոլիվիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Օլվեյս Ռեդի» ակումբին։
Interfootball-ին հայտնի է դարձել նաև, որ գործարքն այժմ վերջնական փուլում է. կողմերը պատրաստում են փաստաթղթերը, որոնք ստորագրվելուց հետո էլ դրա մասին կհայտարարվի պաշտոնապես։
Նշենք, որ Դանիել Մեդինայի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 800 հազ. եվրո, ինչը ռեկորդային է լինելու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ. մինչ օրս նման տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստ երբևէ հանդես չի եկել Հայաստանի բարձրագույն առաջնությունում։
Հավելենք, որ Մեդինան «Օլվեյս Ռեդիի» սան է, որի կազմում անցկացրել է 46 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
20-ամյա պաշտպանը նաև 2 հանդիպում է անցկացրել Բոլիվիայի հավաքականի կազմում` մասնակցելով Սենեգալի (0:2) և Պերուի (0:1) դեմ կայացած ընկերական խաղերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Արարատ, Դանիել Մեդինա, տրանսֆերներ, Օլվեյս Ռեդի