Արարատը 7 գնդակ ուղարկեց Նոայի դարպասը🎥
Ավարտվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանի 1-ին տուրը։
1-ին տուրի վերջին խաղում մրցեցին «Արարատն» ու «Նոան»։
Վարդան Բիչախչյանի սաները պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին և 7 գնդակ ուղարկեցին «Նոային»` սեփականը բաց թողնելով ընդամենը մեկը։
«Արարատի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յակուբա Սիլուեն, դուբլի` Սերժ Դեբլեն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ալիկ Առաքելյանն ու Էդգար Մալաքյանը։
«Նոայի» միակ գոլը խփեց Պավել Կիրիենկոն։
Նշենք, որ 24-րդ րոպեից սկսած` «Նոան» խաղում էր 10 ֆուտբոլիստներով, քանի որ դաշտից հեռացվել էր Միխայիլ Կովալենկոն։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Արարատը» միանգամից գլխավորեց ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Նոան», ընդհակառակը, եզրափակեց այն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալիկ Առաքելյան, Արարատ, Էդգար Մալաքյան, Յակուբա Սիլուե, Նոա, Պավել Կիրեենկո, Սերժ Դեբլե, Վարդան Բիչախչյան