Արաբները հրաժարվել են ձեռք բերել Նյուքասլը
Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը, PCP Capital Partners և Reuben Brothers-ն այլևս չեն ցանկանում ձեռք բերել «Նյուքասլը»։
«Մեծ հարգանքով վերաբերվելով Նյուքասլի համայնքի հանդեպ՝ մենք որոշեցինք հրաժարվել «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելուց։
Մենք այս քայլին գնացել ենք մեծ ափսոսանքով, քանի որ շատ վճռական էինք տրամադրված, ոգևորված էինք և պատրաստ էինք ներդրումներ կատարել ակումբի համար՝ հավատալով, որ կարող էինք ակումբին վերդարձնել իր իրական տեղն առաջնությունում։
Երկար տևած բանակցությունների պատճառով գործարքը չի կայացել, քանի որ այն ավարտին հասցնելու ժամկետը լրացել էր։ Մեր ներդրումային թեզիսները չէին պաշտպնավում»,- նշվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, ինչը փոխանցում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը փորձում էր Մայք Էշլիից 343 մլն եվրոյի դիմաց գնել «Նյուքասլը», իսկ ակումբի նոր սեփականատեր պետք է դառնար Սաուդյան Արաբաիայի արքայազն Մոհամեդ Բին Սալմանը, ով նաև այդ ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենն է։
# Մայքլ Էշլի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ