Ասունսաո․ «Մի անգամ նրանք այնքան բարձր էին միացրել պոռնոֆիլմը, որ արթնացրին 80-ամյա հարևանուհուն»
«Ատլետիկո Մադրիդի» նախկին կիսապաշտպան Պաուլո Ասունսաոն գիրք է հրատարակել Դիեգո Կոստայի մասին, ում հետ նրանք միասին հանդես են եկել մադրիդյան ակումբի կազմում։
Գիրքը Ասունսաոն վերնագրել է հետևյալ կերպ․ «Դիեգո Կոստա․ պատերազմի արվեստը»։
Այդ գրքում Ասունսաոն պատմել է «Ատլետիկոյի» ադմինիստրատորներից մեկը հետաքրքիր պատմություն է պատմել Դիեգո Կոստայի արկածների մասին, որը հրապարակաել է Match TV-ն․
«Մի անգամ Կոստան ընկերների հետ այնքան բարձր էր միացրել պոռնոֆիլմը, որ 80-ամյա դժբախտ հարևանուհուն արթնացրին։ Նա մոտեցել է Կոստային և խնդրել ձայնն իջեցնել, սակայն Կոստան միայն հարցրել է․ «Ի՞նչ խնդիր կա։ Մի՞թե Ձեզ դուր չի գալիս սիրով զբաղվել»»։
Հավելենք, որ Պաուլո Ասունսաոն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է եկել 2008-2012 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կոստան էլ «հնդկացիների» գույները պաշտպան էլ 2007-2014թթ․ և 2018-2021 թթ․, որի կազմում անցկացրել է 215 հանդիպմում՝ դառնալով 83 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջում հավելենք, որ խոսակցություններ կան, թե Կոստան շուտով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է բրազիլական «Պալմեյրաս»։ Նշվում է, որ բրազիլական արմատներով իսպանացի ֆուտբոլիստը մանկուց երկրպագում է այդ ակումբին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին՝ https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Կոստա, Պալմեյրաս, Պաուլո Ասունսաո, տրանսֆերներ