«Ատլետիկոն» 10 ֆուտբոլիստով մնացած «Բարսային» հաղթեց երկու գոլի տարբերությամբ 🎥
«Ատլետիկոն» 10 ֆուտբոլիստով մնացած «Բարսային» հաղթեց երկու գոլի տարբերությամբ 🎥
09/04/2026 - 00:54

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Կամպ Նոու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Ռոխիբլանկոսի» հաղթական գոլերը խփեցին Խուլիան Ալվարեսն ու Ալեքսանդր Սյորլոթը։

Կատալոնական գրանդը 44-րդ րոպեից` Պաու Կուբարսիի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկու գնդակն էլ բաց թողեց 19-ամյա պաշտպանի հեռացումից հետո։

Հանդիպման հերոսներից հետո մադրիդյան գրանդի դարպասապահ Խուան Մուսոն` կատարելով 7 սեյվ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Մադրիդում։

«Բլաուգրանան» «Կամպ Նոու» ստադիոն վերադարձից հետո կրեց առաջին պարտությունը։ «Բարսելոնան» նախորդ բոլոր 14 խաղերում հաղթել էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026