«Ատլետիկոն» 10 ֆուտբոլիստներով խուսափեց պարտությունից «Սելտայի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» տնային խաղում մրցեց «Սելտայի» դեմ։
Հանդիպումը «ռոխիբլանկոսի» համար բավական անհաջող սկսեց, քանի որ արդեն 5-րդ րոպեին կիսապաշտպան Պաբլո Բարիոսն անչափ կոպիտ խախտման համար հեռացվեց դաշտից։
«Սելտան», ունենալով քանական առավելություն, 68-րդ րոպեին թիմի լեգենդ Յագո Ապսասի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ բացեց հաշիվը։
Թվում էր, թե Վիգոյից ժամանած հյուրերը կկարողանան պահել հաղթական հաշիվը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Դիեգո Սիմեոնեի սաները, որոնք 82-րդ փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Սյորլոթի ջանքերով ոչ-ոքի կորզեցին։
Այսպիսով, գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլետիկոն» վաստակեց 50 միավոր, զբաղեցնում է երկրորդ տեղը և չկարողացավ օգտվել 51 միավոր ունեցող առաջատար Մադրիդի «Ռեալի» սայթաքումից։ «Արքայական» ակումբն ընթացիկ տուրում մրցակցի դաշտում ոչ-ոքի էր գրանցել «Օսասունայի» դեմ խաղում։ «Սելտան» 12-րդն է և ունի 29 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից