Ատլետիկոն տարին ավարտեց 1-ին տեղում․ ե՞րբ էր վերջին անգամ նման բան տեղի ունեցել

Ատլետիկոն տարին ավարտեց 1-ին տեղում․ ե՞րբ էր վերջին անգամ նման բան տեղի ունեցել

31/12/2020 - 11:53

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Լուիս Սուարեսի խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։

Այդ խաղից ավելի ուշ «Ռեալը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Էլչեի» դիմադրությունը (1։1), ինչը ոչ միայն թույլ տվեց «Ատլետիկոյին» դառնալ առաջնության միանձնյա առաջատար, այլևս «հնդկացիները» տարին ավարտեցին 1-ին տեղում։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, 1995 թվականի ի վեր «Ատլետիկոն» տարին առաջին անգամ ավարտում է 1-ին հորիզոնականում։ 1995/96 մրցաշրջանում մարդիդյան ակումբը դարձել է Լա լիգայի չեմպիոն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023