Ատլետիկոն չի պատրաստվում Գրիզմանի հարցում փոխել դիրքորոշումը, եթե Բարսելոնան չնվազեցնի նրա հրաժարագինը
«Ատլետիկո Մադրիդը» ոչ մի կերպ չի պատրաստվում փոխել դիրքորոշումն ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի հարցում, ում տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել «Բարսելոնային»։
Բանն այն է, որ մադրիդյան ակումբն ստիպված է լինելու 40 մլն եվրոյի դիմաց գնել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները, եթե Գրիզմանը նվազագույնը 45 րոպե անցկացնի դաշտում ընթացիկ մրցշրջանի հանդիպումների 50%-ի ժամանակ։
Դրան զուգահեռ, 31-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նոր մեկնարկած առաջնության շրջանակում կայացած 4 խաղերի ընթացքում դաշտ է դուրս եկել միայն 60-րդ րոպեից հետո` խփելով 2 գոլ։
Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնային» դուր չի գալիս ստեղծված իրավիճակը, այդ պատճառով էլ ակումբն իր իրավաբաններին հրահանգել է ուսումնասիրել «Ատլետիկոյի» հետ կնքված վարձակալական պայմանագիրը։
Այդուհանդերձ, պարզվել է, որ «հնդկացիները» գործում են օրենքի սահմաններում։ Նույնիսկ եթե «Ատլետիկոն» Գրիզմանին մինչև Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտն այլևս դաշտ դուրս չբերի, ապա դա Լա լիգայի օրենքի խախտում չի համարվի։
Ստեղծված իրավիճակում «Ատլետիկոն» «Բարսելոնային» առաջարկել է նվազեցնել Գրիզմանի հրաժարագինը` այն 40 միլիոն եվրոնից դարձնելով 15 մլն, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է զարգացումների նման ընթացքից։
Նշվում է, որ «Ատլետիկոն» շարունակելու է Գրիզմանի հարցում վարվել նույն կերպ, քանի դեռ «բլաուգրանան» չի նվազեցրել ֆրանսիացի հարձակվողի հրաժարագինը, քանի որ կատալոնական ակումբը չունի որևէ իրավական փաստարկներ «հնդկացիների» դեմ։
Հիշեցնենք, որ Ատնուան Գրիզմանը 2019 թ. ամռանը 120 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից» տեղոխվեց «Բարսելոնա», սակայն 2021 թ. օգոստոսին վարձավճարով վերադարձավ մադրիդյան ակումբ, որի դիմաց «լոս կոլչոներոսը» «բլաուգրանային» վճարել է 10 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, տրանսֆերներ