«Ատլետիկոն» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակման օրն առաջարկ է արել «Ատլետիկո Մադրիդին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մանկունիական գրանդը ցանկացել է վարձակալել Քոնոր Գալահերին, սակայն մերժում է ստացել մադրիդյան ակումբից։
Անգլիացի ֆուտբոլիստի վարձակալության համար դիմել է նաև «Քրիսթալ Փելասը», սակայն «ռոխիբլանկոսը» նույն պատասխանն է տվել։
25-ամյա կիսապաշտպանն «Ատլետիկո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 53 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Կոնոր Գալահեր, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես, Ֆաբրիցո Ռոմանո