Ատլետիկոն մերժել է Բարսելոնայի փոխանակում կատարելու առաջարկը
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փորձել է խոշոր փոխանակում իրականացնել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։
Խաղից մի քանի օր անց Բարտոմեուն «հնդկացիներին» անակնկալ առաջարկ է կատարել․ նա մադրիդյան ակումբին առաջարկել է փոխանակել Անտուան Գրիզմանին Ժոաո Ֆելիշով, սակայն «Ատլետիկոյի» ղեկավարները հետաքրքրված չեն այդպիսի փոխանակմամբ։
Անուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Ֆրանսիացի կիսապաշտպանի դիմաց կատալոնական ակումբը վճարել է 120 մլն եվրո։ Ավարտված մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆելիշը նույնպես նախորդ ամռանն է «Բենֆիկայից» համալրել «Ատլետիկոյի» շարքերը։ Մադրիդյան ակուբը նրա դիմաց վճարեց ռեկորդային՝ 126 մլն եվրո: 20-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ժոաո Ֆելիշ, Խոսեպ Մարիա Բարտոմեու, տրանսֆերներ